Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարման ծավալները կրկնապատկվելու են։
2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին։
Այս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Սական 2023-ի օգոստոսին Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը մինչև 2030 թվականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Թեհրանն ընդգծել են երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ավելի շատ իրանական բնական գազ է ներկրելու