Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է, որ Հնդկաստանի հետ Իրանի պաշտպանական և ռազմական համագործակցության խթանումը կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության բարելավմանը: Mehr գործակալության փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Գիրիհար Արամանեի հետ հանդիպման ժամանակ։
«Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորությունները կարող են օգտագործվել Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում և Հնդկական թերակղզում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- հավելել է նա։
Հնդկաստանի պաշտպանության նախարարն, իր հերթին, ցավակցություն է հայտնել Սիրիայում իրանցի ռազմական գործիչների սպանության կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության բարձրացման կարևորությունը։
Արամանեն կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը ծովային ոլորտներում, մասնակցել ռազմածովային զորավարժություններին և այլն։
Փետրվարին Իրանի ռազմածովային նավատորմը Հնդկաստան ուղարկեց իր տեղական արտադրության «Դենա» կործանիչը՝ մասնակցելու «Միլան 2024» բազմակողմ ռազմածովային զորավարժություններին, որը հնդկական ռազմածովային ուժերի ամենամեծ մանևրն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն, Իրանն ու Հնդկաստանը քննարկում են տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր