Հունվարին Բելառուսում նախագահական ընտրություններ կանցկացվեն

Բելառուս - Ոստիկանները ցուցարարների են ձերբակալում, Մինսկ, 9-ը օգոստոսի, 2020թ.

Բելառուսի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի հունվարի 26-ին, հաղորդում է բելառուսական BelTA գործակալությունը:

2020-ին կայացած նախորդ ընտրություններն Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերով նշանավորվեցին, ի պատասխան՝ երկրի իշխանությունները ճնշումների անցան, հազար մարդ ճաղերի հետևում հայտնվեց:

«Վյասնա» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այսօրվա դրությամբ Բելառուսում 1300 քաղբանտարկյալ է պահվում։