Մատչելիության հղումներ

Մինսկը 45 անձի, այդ թվում՝ արտասահմանում բողոքի ցույցերի մասնակցածների նկատմամբ քրգործ է հարուցել


Բելառուսի Քննչական կոմիտեի ախատակիցները, 2020թ․
Բելառուսի Քննչական կոմիտեի ախատակիցները, 2020թ․

Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 45 անձի նկատմամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Իշխանությունը զավթելու նպատակով դավադրության առաջին քրեական գործը հարուցվել է 22 անձի նկատմամբ, ովքեր, ըստ ՔԿ-ի, «միացել են» ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի և նրա կողմնակիցների գործունեությանը՝ «Բելառուսում պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու համար»:

Քննիչները պարզել են նաև 23 անձի ինքնությունը, ովքեր մասնակցել են արտասահմանյան ցույցերին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «ծայրահեղական խմբավորմանն» աջակցելու համար:

«Փոքր փողոցային հանդիպումներ՝ տարբեր երկրներում», ինչպես Քննչական կոմիտեում են որակել, կազմակերպվել են «Ժողովրդական դեսպանատներ» ասոցիացիայի և նրա՝ «Բելառուսներն արտասահմանում» կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ «կուրատորներին զեկուցելու և արմատականներին աջակցության տեսողական իմիտացիայի համար»։

Գերատեսչությունը հայտնել է, որ քննիչները նաև տեղեկություն են ստացել Բելառուսում կասկածյալներին պատկանող «անշարժ գույքի և սեփականության» մասին։

Լուկաշենկոյի ռեժիմի դեմ 2020 թվականի ցույցերից և Բելառուսում հետագա բռնաճնշումներից հետո հազարավոր մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում։ Իրավապահ մարմինները գրեթե չորս տարի անց դեռ հետապնդում են ընդդիմադիրներին, այդ թվում՝ արտերկրում գտնվողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG