Մատչելիության հղումներ

Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացավ


Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը, արխիվ
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը, արխիվ

Հայաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այսօր որոշում է կայացրել Վլադիմիր Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Բելառուսի 36-ամյա քաղաքացին Բագրատաշենի անցակետում էր ձերբակալվել ու անազատության մեջ էր այս տարվա մարտից: Նա, ըստ Մինսկի, յուրացման համար է մեղադրվում: Մինչդեռ պաշտպանները պնդում են՝ կահույքագործ Բալանդինը հետապնդվում է Բելառուսի նախագահի դեմ 2020 թվականի ցույցերին մասնակցելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի քան ութ ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու նրա արտահանձնումը Բելառուսին։ Բալանդինն այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ, և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

XS
SM
MD
LG