ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը 

ՀՀ-ում Սիրիայի դեսպանատունը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։

Your browser doesn’t support HTML5

Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան շենքին  

Նախկին կառավարության դրոշը շենքի վրայից իջեցվել էր դեկտեմբերի 8-ին, Սիրիան շուրջ 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և փաստացի (Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո։

Դեսպանության շենքն՝ առանց դրոշի, 9-ը դեկտեմբերի, 2024թ․

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

Սիրիական ընդդիմությունը հաղորդում է անցումային կառավարություն ձևավորելու մասին, որը կղեկավարի Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավոր Մուհամմեդ ալ-Բաշիրին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է Ասադին տապալած սիրիացի զինյալների առաջնորդը