ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI

«Պինակա» հրթիռային համակարգ, արխիվային լուսանկար

Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ըստ նրանց՝ Հայաստանին «Պինակա» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է, նշել են գործակալության զրուցակիցները։

Հնդկական հրթիռային համակարգի թիրախների ոչնչացման հեռահարությունը 75 կմ է։

Ավելի վաղ Հնդկաստանը սկսել էր Հայաստանին մատակարարել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրներ։ Հնդկական լրատվամիոցի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Հայաստանը պատվիրել է 15 հնդկական հակաօդային պաշտպանության համակարգ՝ մոտ 720 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը