Մատչելիության հղումներ

Հայաստանը «բանակցում է Հնդկաստանի հետ իր օդուժի Су-30 կործանիչները արդիականացնելու համար»


Су-30, արխիվային լուսանկար
Су-30, արխիվային լուսանկար

Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիականացնելու համար, հայտնել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը։

Նա այդ պաշտոնին է նշանակվել 2022-ի հոկտեմբերին։

«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Hindustan Times թերթի փոխանցմամբ, ասել է Վարդանյանը, նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարկում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը, նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։ Պաշտոյան ասել է, որ Հայաստանի Су-30 կործանիչները տարբերվում են Հնդկաստանի օդուժի Су-30МКИ տեսակի կործանիչներից։

Հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը Су-30МКИ բազմաթիրախային կործանիչներ է արտադրում ռուսական լիցենզիայուվ։ Այս պահին Հնդկաստանի օդուժում այդպիսի 270 կործանիչ կա, ներառյալ Ռուսաստանից ներկրվածները։

Այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2022 -ի սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան և ունեն էական առաջընթաց և հաջողություններ այս հարցում: Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտեց՝ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։

Բաքուն իր դժգոհությունն էր հայտնել նշելով, թե չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։

Հնդկաստանը էլ արձագանքել էր՝ լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին։

Երևանը նաև հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG