Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպումներ է ունեցել այդ երկրի Պաշտպանության, Արտաքին գործերի և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Հնդկաստանը Հայաստանին զենք վաճառող հիմնական երկրներից է դարձել: Վերջին տարիներին հաղորդվել է շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի և այլ զենքերի վաճառքի մասին: