ՀՀ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները․ The Times of India

Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգեր, արխիվ

Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները, հայտնում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և սարքավորումների լայն տեսականի են արտահանում ընդհանուր առմամբ շուրջ 100 երկիր։

Անցած տարի, ըստ աղբյուրի, վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։

Հրապարկման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

The Times of India-ն նշում է, որ Հայաստանը դարձել է հնդկական արտադրության «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։

Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում, սակայն գնումների տեսակն ու ծավալները չեն բացահայտվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր