«Հելեն» փոթորիկն առնվազն 166 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում մոլեգնած «Հելեն» փոթորիկը առնվազն 166 մարդու կյանք է խլել, հաղորդում է AP գործակալությունը։

Հարավարևելյան նահանգներում հեռախոսակապը, էլեկտրականությունը դեռ խափանված է, ավելի քան 1,2 միլիոն բաժանորդ այսօր էլ հոսանք չի ունեցել։