«Հելեն» փոթորիկը տասնյակ զոհերի և միլիարդավոր դոլարների ավերածությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ի հարավ-արևելյան լայն հատվածում, հաղորդվում է, որ երեկվանից հոսանքից զրկված է ավելի քան 3 միլիոն բաժանորդ։
Ջրհեղեղների վտանգը ևս պահպանվում է։
Փոթորկի հետևանքով զոհված առնվազն 44 մարդկանց թվում են երեք հրշեջներ, մի կին, նրա 1 ամսական երկվորյակները և 89-ամյա կին։
Associated Press-ի տվյալներով՝ մահերը գրանցվել են Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում: