Հայաստանին մատակարարվող զենքն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ "Россия сегодня" գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Ալիևը նշել է, թե զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, «հարձակողական զենքեր են, մահաբեր, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավելի է, սահմանամերձ բազմաթիվ բնակավայրեր կան, նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, մենք, իհարկե, չենք կարող պարզապես դիտորդի դերում լինել։ Եվ մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին և ԱՄՆ Պետդեպարտամենտի նրանց հովանավորողներին, որ զինումը պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չեն լսում, Հայաստանի զինումն առաջ է գնում յոթ մղոնանոց քայլերով», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանը հայ-ֆրանսիական համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում․ Բաքուն մեղադրում է Փարիզին ոչ միայն Հայաստանին զինելու, այլև «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։
ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ իրավիճակը լարելու նպատակ չունի, իսկ Հայաստանին վաճառվող զինամթերքը պաշտպանական է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին