«Հայաստանի Սահմանադրությունը մի օր, ապագայում, պետք է փոփոխության ենթարկվի, սակայն, դա չպետք է նախապայման լինի խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման համար», - երեքշաբթի օրը, Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա Հայաստանի պարագայում դյուրին առաջարկ չէ։ Կարծում եմ, որ եթե շրջանակային համաձայնագրի ստորագրումը կախված է լինելու Սահմանադրության փոփոխությունից, ապա դա խանգարելու է համաձայնության ձեռքբերմանը», - նշել է Ուորլիքն՝ ընգծելով սակայն, որ շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին»։
Թեև Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ, Ադրբեջանը շարունակում է պնդել՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։
Բաքուն նշում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին ՀՀ Սահմանադրության հարց է բարձրացնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում․ Միրզոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում. Միրզոյան