Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին։
Ադրբեջանական ԱՊԱ-ն, ՊՆ-ին հղում անելով, հայտնում է, որ «ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն, և շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան»։
Հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ՝ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը։
«Գեներալ-գնդապետ Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար», - ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։
Բաքուն այս և նախորդ շաբաթներին հաղորդագրություններ էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին սահմանին կրակ բացելու մեջ։ Հայկական կողմը հերքել է բոլոր այդ պնդումները՝ հիշեցնելով, որ վարչապետի աշխատակազմն ավելի վաղ առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն այցելել է զորամաս, քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության հարցեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական տեխնիկայի ցուցադրություն, մարտական հրաձգություն՝ «Բաղրամյան» զորավարժարանում