Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է N բանակային զորամիավորում: Բացի շտաբից, նախարարը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին, հայտնում են ռազմական գերատեսչությունից։

Նրան ներկայացվել են կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների հետ, կարևորել ամենօրյա մարտական պատրաստությունը, կարողությունների անընդհատ կատարելագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG