Հաջորդ տարվա գարնանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերի կոնկրետ թիրախային խմբերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստին զեկուցեց, որ 2025 հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։ Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։
Այսինքն՝ այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք, մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երեխեքիս հավաքեմ ո՞ւր գնամ». արցախցի ընտանիքը տան վարձը չի կարողանում տալ՝ զրկվել է «40+10»-իցԱրդեն հուլիսից-դեկտմբեր ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։ Ինչպես Մկրտչյանը պարզաբանեց՝ Արցախից տեղահանված շուրջ 25 քաղաքացի անցել են աշխատաքի կամ ձեռնարկատիրությամբ են զբաղվում, հետևաբար պետական աջակցությունը պետք է լինի թիրախային։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին անցած 13 ամիսների ընթացքում ավելի քան քան 75 միլարդի աջակցություն է տրամադրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «66 տոկոս գոհունակություն, երբ բնակարանային ծրագիրը ձախողված է». Արցախի օմբուդսմենը տարակուսած է հարցման արդյունքներից