Գյումրվա փրայմրիզին մասնակցող ՔՊ-ականների շարքերը համալրվում են: Վարչապետի տիկնոջ ազգականի՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի, պատգամավոր Դավիթ Առուշանյանի ու հնարավոր մյուս թեկնածուների հետ ուժերը ցանկանում է չափել նաև գործող ավագանու անդամ Շավարշ Արամյանը:
Նա Սեյսմիկ ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի ղեկավարն է: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր որոշման հիմքում վարչապետի առաջարկած նոր մոդելն է:
«Առողջ մրցակցություն, գործընկերային մրցակցություն և ոչ մի լարված իրավիճակ», - ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ներկուսակացական նախնական ընտրություններն էլ ավելի չեն լարի ՔՊ-ականների հարաբերությունները:
Որ ՔՊ-ում թևերի բաժանում կա, ակնհայտ երևում է թե՛ կուսակցության տարածքային կառույցի կազմում, թե՛ հենց ավագանու։ Ավելին՝ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը թիմակիցներին վերջերս խարդավանքների մեջ մեղադրեց: Շավարշ Արամյանը չի ընդունում, թե գյումրեցի ՔՊ-ականները թևերի են բաժանվել:
«Մենք թիմեր չունենք թիմի մեջ, ու այս ներկուսակցական պայքարի մեջ ցանկացած ելքի դեպքում համախմբվելու ենք հաղթող թեկնածուի կողքը», - պնդեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել. ովքե՞ր են ընտրելու քաղաքապետի պաշտոնակատարինԹե ինչ մեխանիզմով է դեկտեմբերի 8-10 անցկացվելու փրայմրիզը, նույնիսկ իրենք՝ ՔՊ-ականներն էլ չգիտեն, այն անցկացնելու որոշումն ընդունած վարչապետն էլ դեռ չի բացատրել:
Փրայմրիզին բացի ՔՊ-ականներից, նաև համակիրներ կարող են մասնակցել։ Առայժմ երգիչ Արտյոմ Թումանյանն է, որ բարձրաձայնում է իր մտադրության մասին: Ասաց՝ վարչապետի գրառման տակ իր անունն էլ են գրել, դա էլ իր համար որոշիչ է եղել. - «Ժողովուրդն ինձ պարտադրեց, որ առաջադրվեմ», - ասաց նա։
Արտյոմ Թումանյանը Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե հասարակական կազմակերպության նախագահն է: Այս կազմակերպությունը դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ ստուգայցեր է անում ու տեսանյութեր հրապարակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի տիկնոջ ազգականը կառաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուԱյս պահին ՔՊ-ի նախաձեռնած փրայմրիզին մասնակցելու մասին չորս հոգի է հայտարարել: ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, որը ընտրությունների նախաշեմին թրմանյութերի հետ կապված սկանդալում հայտնվեց, վաղը երեկոյան կհրապարակի որոշումը։ Իսկ Գյումրին արդեն մեկ ամսից ավելի է կառավարիչ չունի: