Գրոսսին «լուրջ» է գնահատել Կուրսկի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի, արխիվ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, այսօր ելույթ ունենալով կազմակերպության գլխավոր համաժողովում, անդրադարձել է Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններ վերջերս կատարած իր այցելություններին։

Ռուսական Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը նա «լուրջ» է գնահատել։

Օգոստոսի սկզբին ուկրաինական ուժերը հարձակվել են Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա և մինչև հիմա տարածքներ ու բնակավայրեր են պահում իրենց վերահսկողության տակ։

Եվրոպայի ամենախոշոր՝ Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի մասին, որը պատերազմի սկզբից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո, Գրոսսին ասել է, որ գործակալության մասնագետների արդեն 23 հերթափոխ է կատարվել, և նրանք աշխատում են միջազգային հանրությանը տեղյակ պահել տեղում տիրող իրավիճակի մասին։

Գրոսսին հայտարարել է, որ ոչ մի խաղաղ ատոմակայան, անկախ գտնվելու վայրից, ոչ մի դեպքում չպետք է հարձակման ենթարկվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ. Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան կարող է փոխել պատերազմի ընթացքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը Կուրսկի մարզում հակահարձակման է անցել