Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ. Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան կարող է փոխել պատերազմի ընթացքը


Արխիվ
Արխիվ

Բրիտանական և ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի անսպասելի ներխուժումը Ռուսաստան նշանակալի ձեռքբերում էր, որը կարող է փոխել պատերազմի ընթացքը։

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի խոսքով՝ օգոստոսին Կիևի հարձակումը՝ Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու համար, համարձակ քայլ էր ուկրաինացիների կողմից՝ «փորձելու փոխել խաղը»:

Նա ասել է, որ հարձակումը «պատերազմը սովորական ռուսաստանցիների տուն բերեց»:

Լոնդոնում կայացած համատեղ հանրային միջոցառման ժամանակ Մուրի հետ խոսելիս ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն ընդգծել է, որ այդ հարձակումը «զգալի ձեռքբերում» էր, որը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը:

Բըրնսը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է «հասկանա» էսկալացիայի վտանգը, բայց չվախենա ռուսական սպառնալիքից:

Մեկ ամիս է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG