«Գոյ»-ի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս եկան շենքից

«Գոյ» թատրոնի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս եկան շենքից։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն՝ հասկանալու հաջորդ քայլը։

Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո 35 տարի գործող «Գոյ»-ը հունվարին միացավ Մայր թատրոնին՝ նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի մեկ ստորագրությամբ։ Միացմանն ընդդիմացող «Գոյ»-ի անձնակազմը թե՛ դատարաններում, թե՛ դրանից դուրս շարունակում է պայքարել հին կարգավիճակը վերականգնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գոյ»-ի արտիստները երկրորդ գիշերն են լուսացնում թատրոնում