Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային կանչել են երկրի արտգործնախարարություն։
Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկվա հայտարարությունում նշել է, որ դեսպանին կանչել են COP29-ում Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են ՄԱԿ-ի համաժողովին Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերնի այցի չեղարկմանը։
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն», - ասված է հայտարարությունում։
Անցած շաբաթ Բաքվում, COP29-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում Ֆրանսիայի, Նիդերլանդների, Եվրամիության իշխանություններին մեղադրեց «մարդու իրավունքների ոտնահարումների», «հանցագործությունների» և իրեն քննադատելու համար։ Այդ ելույթից հետո Ֆրանսիայի բնապահպանության նախարարը չեղարկեց Բաքվում կլիմայական հարցերով բանակցություններին իր մասնակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ճնշել, «սպանել»․ Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ալիևի հայտարարություններն անընդունելի են»․ ֆրանսիացի նախարար չի մեկնի Բաքու