Ֆրանսիացի աջերը խոստանում են պահպանել Փարիզի արտաքին քաղաքականության շարունակականությունը

Ժորդան Բարդելա, արխիվ

Ֆրանսիացի աջերը, իշխանության գալու դեպքում, չեն պատրաստվում վերանայել Փարիզի արտաքին քաղաքական պարտավորությունները։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի ծայրահեղ աջերին միավորող «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելան։

«Ֆրանսիայի ստանձնած միջազգային պարտավորություններն այն կարմիր գիծն են, որը հատել ես չեմ պատրաստվում։ Ֆրանսիան պետք է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և եվրոպացի գործընկերներին ցույց տա, որ մեզ կարելի է վստահել», - հայտարարել է Բարդելան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիացի աջ կենտրոնամետները կարող են դաշինք կազմել ազգայնականների հետ