Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 9-ին կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:
Քառորդ եզրափակիչում ուրբաթ երեկոյան իսպանացիները 2:1 հաշվով առավելության հասան մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, և Իսպանիայի ընտրանին հաղթական գոլը խփեց լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին:
Ֆրանսիայի ընտրանին հետխաղյա 11-մետրանոցներով 5:3 հաշվով հաղթեց Պորտուգալիային՝ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց:
Քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումները՝ Անգլիա-Շվեյցարիա և Նիդերլանդներ-Թուրքիա, կկայանան շաբաթ երեկոյան: Հաղթող երկու թիմերը կիսաեզրափակիչում կհանդիպեն հուլիսի 10-ին:
Առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրո 2024. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերըԵվրո 2024. Ֆրանսիան, Պորտուգալիան՝ քառորդ եզրափակիչում