Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ Դեմիրալի կողմից «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու միջադեպի հետքերով


Գերմանիա - Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը ցույց է տալիս «Գորշ գայլերի» ժեստը, Լայպցիգ, 2-ը հուլիսի, 2024թ.
Գերմանիա - Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը ցույց է տալիս «Գորշ գայլերի» ժեստը, Լայպցիգ, 2-ը հուլիսի, 2024թ.

Գերմանիայի արտաքին գերատեսչությունը ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով: Այս մասին է հայտնում Reuters-ը՝ Գերմանիայի ԱԳՆ-ին վկայակոչելով:

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի նկատմամբ: Երբ այն կավարտվի, հայտնի չէ: Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։ Ֆեյզերը, մասնավորապես, զգուշացրել է, որ «թուրքական աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մարզադաշտերում», և ասել, որ «Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը լիովին անընդունելի է»։

Ֆեյզերի հայտարարությունից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանն էր երկրի ԱԳՆ կանչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG