Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ երեկ երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։
«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», - հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։
Նա նաև հայտարարել է հանրահավաք հրավիրելու մասին։
Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր։ Նրանցից ոմանք արդեն հայտնել են ընտրությունների արդյունքները չընդունելու, մանդատները չվերցնելու և ակցիաներ սկսելու մտադրության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրությունները Վրաստանում անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ. դիտորդներ