Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի թարմացված նախնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք»-ը խորհրդարանական ընտրություններում ստացել է 54,27 տոկոս ձայն (1,114,936 քվե): Այս պահին հաշվվել են 3085 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, ինչը կազմում է ընդհանուր թվի 99,16 տոկոսը։
«Հանուն փոփոխությունների դաշինքը» հավաքել է 10,8 տոկոս (221,992 քվե), «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,09 տոկոս (207,353 քվե), «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,752 տոկոս (179,795 քվե), «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,75 տոկոս (159,204) քվե։
Ընդդիմադիր ուժերից երեքը արդեն իսկ հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել։