Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին», - ասել է նա՝ հավելելով, որ «Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղ բանակցություններում»։
Ըստ Ամիրբեկովի՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, որը շարունակում է տարբեր պահանջներ դնել, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության, պատմական հնարավորություն ունեն՝ «վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում»։
Երեկ Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարն էլ հայտարարել էր՝ երկու կողմերը պետք է օգտագործեն ներկա պատմական պահը «թշնամության էջը փակելու» և «կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»:
Խաղաղության պայմանագրի՝ Բաքվի առաջարկների հերթական՝ 10-րդ փաթեթը ստանալու մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ ամիս առաջ էր հայտնել: Մինչ այդ էլ ընդգծել էին՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
Օրերս ԱԳՆ խոսնակն «Ազատության»-ը փոխանցել էր՝ ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանային միջադեպերի, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու «առաջարկներն ուժի մեջ են» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քանի խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Հայաստանի իշխանությունը Բաքու չպիտի գնա. Արամ Սարգսյան