Մատչելիության հղումներ

Քանի խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Հայաստանի իշխանությունը Բաքու չպիտի գնա. Արամ Սարգսյան


«Քանի խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Հայաստանի իշխանությունը Բաքու չպիտի գնա», - «Ազատության» հետ զրուցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արևմտյան միջնորդության քննադատներն ասում են, որ ոչ մի հավասար սահմանագծում էլ չեղավ, ստացան Տավուշում ինչ ուզում էին և գործընթացը կանգ առավ: Հուլիսի 1-ն էլ անցավ՝ երկկողմ է փաստաթուղթը չհասավ խորհրդարան:

Սարգսյան. - Բավականին բաներ, ռուսական թևի կողմից քննադատվող, ճիշտ են: Եվ էդտեղ հակադրությունների մեջ մտնելու ցանկություն ու նպատակ չկա, առավել ևս անհերքելի է, որ 2020 թվականից մինչև 2024 թվականը ամեն տարի մենք ինչ-որ բան կորցրել ենք: Տվյալ պահին Նիկոլ Փաշինյանը ոչ թե լուծեց պատերազմ չլինելու խնդիրը, այլ լուծեց պատերազմը հետաձգելու խնդիրը: Հետևաբար, երբ որ ասում են՝ այ Արևմուտքը...., իսկ Ռուսաստանն ի՞նչ է ասում, Ռուսաստանը ճանաչո՞ւմ է, որ գնանք Ռուսաստանի կողմ, ինքը ասի, պիտի Ալիև դու էստեղից դուրս գաս, նույն Ջերմուկի պարագայում ՀԱՊԿ-ը պատասխանեց՝ էդ տարածքը դեռ ճշտված չի, կանեք սահմանազատում, ըստ դրա էլ մենք կորոշենք՝ գանք կանգնենք, թե՝ չէ, սահմանազատումից հետո ձեր կանգնելն ո՞ւմ է պետք:

«Ազատություն». - Ի դեպ, Մոսկվան նորից կանչում է բանակցությունների և Ադրբեջանը շտապեց համաձայնել:

Սարգսյան. - Ադրբեջանը փորձում է վերջին շրջանում մինչև Թրամփի ընտրությունները ցույց տալ, որ Հայաստանը դեստրուկտիվ դաշտում է և Հայաստանի չի ուզում խաղաղության գնալ: Ավելին, Հայաստանը պատրաստվում է պատերազմի և նրան օգնում են Արևմուտքը, Եվրոպան, Ֆրանսիան և այլն: Եվ այս համատեքստում ես շատ ափսոսում եմ, որ Բրիտանիայում հանդիպում չեղավ, ես համարում եմ սխալ, որ հանդիպում չեղավ, ցանկացած պարագայում Բրիտանիայի նոր վարչապետի հետ պետք էր հանդիպել, էլի հանդիպեիք, ասեիք՝ համաձայն չեմ էն, ինչ Ադրբեջանն առաջարկում է, թող Ղազախստանի հանդիպումը մերժեին՝ Ալմաթի գնալը:

«Ազատություն». - Ասում է՝ չենք մերժել, Ադրբեջանն է մերժել, և ըստ կուլիսային խոսակցությունների, պատճառը Սահմանադրությունը փոխելու նախապայմանն է եղել:

Սարգսյան. - Կարող էին հանդիպել և ասել, որ փաստաթուղթը ինչում մենք համաձայնեցրել ենք, կետ կա գրած, որ Սահմանադրությունը և այլ ներպետական օրենքները ավելի ցածր են քան ստեղծված պայմանագիրը, այսինքն՝ կարելի էր գնալ ու ասել, որ՝ չէ, Սահմանադրությանը համաձայն չենք, Բրիտանիայի վարչապետ դու էլ նայի մենք խաղաղություն ուզում ենք, թե՝ չէ: Էս պատրվակ է, Բրիտանիայում մերժվել է, Ադրբեջանն ասում է՝ մերժել է, Բրիտանիայում հանդիպում չի եղել, մենք պիտի շահագրգռված լինեինք, որ Բրիտանիայում հանդիպում լիներ: Հիմա Մոսկվային, բնականաբար, Մոսկվային մենք պիտի մերժենք, որովհետև էդ եռակողմի միակ խնդիրը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետն է: Մնացած բոլոր կետերը խախտվել են: Դրանից հետո Թուրքիայում «3+3»-ն է, որը ամբողջական ծուղակ է մեր համար էդ տարածաշրջանային համատեքստը, որտեղ մենք Ռուսաստանի գծի մեջ ենք, ու եթե գնանք էդ ծուղակում, մեզ պարտադրելու են էլի, սա էլ պիտի մերժվի: Հետո Ադրբեջանում COP 29-ին էլի Հայաստանը պիտի մերժի: Ադրբեջանն իր համար գիծ է պատրաստում հանդիպումների, նախապես պայմանավորվում է, որ Հայաստանը մերժի, որից հետո ասի՝ տեսեք, իրենք խաղաղություն չեն ուզում, իրենք պատրաստվում են պատերազմի, հետևաբար որոշակի սահմանների ընդհարումներ ստեղծի, որից հետո անցնի որոշակի ռազմական գործողությունների: Այսինքն, սա Ադրբեջանի ուղենիշ է: Որպեսզի Հայաստանը կարողանա դրանից խուսափել, Հայաստանը մաքսիմումը պիտի անի արևմտյան հարթակում հանդիպումների:

«Ազատություն». - Երբ ասացիք, որ Ադրբեջանում բանակցություններն էլ պետք է մերժվեն, դուք նաև չեք տեսնո՞ւմ Արարատ Միրզոյանի Բաքու այցի նպատակահարմարությունը, թեկուզ արարողակարգային այդ համաժողովին գնալը:

Սարգսյան. - Հայաստանի իշխանությունը քանի խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Բաքու չպիտի գնա:

XS
SM
MD
LG