Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ արձակվեց կալանքից՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է նախկին նախարարի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի միջնորդությունը Տոնոյանին գրավի դիմաց ազատելու մասին:
Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։
Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց