Հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են ԵՄ-Վրաստան հարաբերությունները

Եվրամիության և Վրաստանի դրոշները, Թբիլիսի

Հաջորդ շաբաթ Բրյուսելում քննարկելու են Եվրամիություն-Վրաստանի հարաբերությունները, այսօր հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Վրաստանի հետ հարաբերությունները նախ քննարկվելու են դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների, ապա երկրների ղեկավարների մակարդակով։

«Դրանից հետո կոնկրետ որոշումներ կկայացվեն», - նշել է Գերչինսկին։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք մեր հարաբերությունների բարդ փուլում ենք։ Մենք բազմիցս ասել էինք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը բացասաբար կազդի ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։ Ցավոք սրտի, դա տեղի ունեցավ», - նշել է ԵՄ դեսպանը։

  • Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է՝ չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան. ֆոն դեր Լայեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե