Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դիտարկում է վիզային սահմանափակումներ և պատժամիջոցներ՝ ի պատասխան «օտարերկրյա գործակալի» մասին օրենքի


Բողոքի ցույց Վրաստանում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, 3-ը մայիսի, 2024թ․
Բողոքի ցույց Վրաստանում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, 3-ը մայիսի, 2024թ․

Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը, այդ մասին են վկայում գաղտնազերծված փաստաթղթերը։

Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։

Եվրամիության փաստաթղթերը, որոնց ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, նաև կոչ է անում դիտարկել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ, ինչպես նաև ֆինանսական օգնության կասեցում։

Վրաստանի կառավարությունից լրատվամիջոցի հարցումներին առայժմ չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG