Բայդենի նախընտրական արշավի պաշտոնյայի խոսքով՝ հաջորդ շաբաթ նա կվերադառնա ընտրարշավ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կվերադառնա ընտրարշավ, MSNBC-ի հարցազրույցում ասել է է նրա վերընտրության արշավի ղեկավարներից Ջենիֆեր Բրիջիդ Դիլլոնը։

Կորոնավիրուսով վարակված Բայդենն ինքնամեկուսացել է Դելավերի իր առանձնատանը։

Դեմոկրատների համագումարը մեկնարկելու է օգոստոսի 19-ին Չիկագոյում։ Կուսակցության հանձնաժողովն այսօր քննարկելու է դեմոկրատների նախագահի թեկնածուի առաջադրման հեռավար քվեարկության պրոցեսը։

Ներկայացուցիչների տան ևս չորս դեմոկրատ կոնգրեսականներ ուրբաթ օրը Բայդենին կոչ են արել դուրս գալ ընտրապայքարից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ նախագահի թեկնածու, Բայդենը՝ ինքնաբացարկի շեմին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, իսկ Թրամփի առաջադրման հանրապետականների համագումարն այսօր ավարտվում է