Բաքուն աջակցում է խաղաղ օրակարգին. Ալիևը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Փոդեսթայի հետ հանդիպմանը։

Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե հենց Բաքուն է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը:

Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթները, ինչն առաջարկում է Հայաստանը:

Երեկ Մոսկվայում կրկին նման առաջարկով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, մինչդեռ, հենց նր ներկայությամբ պնդել է՝ պայմանագիրը կստորագրվի, երբ ամբողջովին համաձայնեցվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էԱլիևը և Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետի մասինՀայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ամիրբեկով Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակԱլիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները», Երևանն արձագանքում է