Շաբաթ ուշ երեկոյան 3-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Ջերմուկից 23 կմ հյուսիս-արևմուտք:
Հայաստանի ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Հայաստան - Ադրբեջան սահմանային գոտում օջախի 10 կմ խորությամբ, 2,4 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 22:41-ին:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալլ ուժգնությամբ: