Այսօր, տեղական ժամանակով ժամը 08:38-ին, Ստեփանավանից 11 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3․4 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ ՆԳՆ-ի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։
Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան։