Մատչելիության հղումներ

2-3 բալլանոց երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք


Այսօր տեղական ժամանակով ժամը 18:17-ին Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 11-ին էլ, տեղական ժամանակով ժամը 20:44-ին, 2․3 մգնիտուդով երկրաշարժ է գրացվել Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG