«Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այսօր Հունգարիայի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացին, ասել է, որ այն ներառում է նաև սահմանի հատվածների սահմանազատում և սահմանագծում։

«Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք ադրբեջանական օկուպացված 4 գյուղերն ազատելու դրական ազդեցության մասին երկու կողմերի միջև գործընթացի վրա», - ըստ APA գործակալության` ասել է Բայրամովը, նշելով, որ Ադրբեջանը հանձնառու է խաղաղ գործընթացին։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Հունգարիայի արտգործնախարարները «Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»․ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանըԲայրամովը Բաքվում ընդունել է ԲոնոյինՉորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով

  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
  • Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
  • Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի: