Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Հունգարիայի արտգործնախարարները


Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, արխիվ
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, արխիվ

Բաքվում բանակցում են Ադրբեջանի և Հունգարիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Պետեր Սիյարտոն։

«Թրենդ» գործակալության հարցազրույցում Սիյարտոն ասել է, որ գարնանը Հունգարիայի գազային համակարգ են բաց թողել Ադրբեջանից ավելի վաղ գնված 50 միլիոն խորանարդ մետր գազը և եթե պետք լինի պատրաստ են նոր գնումներ կատարել։ «Մենք 100 միլիոն խորանարդ մետր գազի շրջանակային համաձայնագիր ունենք», - նշել է Հունգարիայի արտգործնախարարը։

Բաքվում նա մասնակցում է էներգետիկ համաժողովի։

2023 թվականին Հունգարիան 50 միլիոն խորանարդ մետր գազ էր գնել ադրբեջանական SOCAR ընկերությունից և կուտակել գազապահեստներում, իսկ այս տարվա ապրիլից սկսվել է դրա օգտագործումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG