Ավինյանն ամբողջությամբ փոխհատուցել է ԱՄՆ թռիչքի ծախսերը․ Կոստանյան

Տիգրան Ավինյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը, տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ 7 միլիոն 650 հազար դրամը քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից։

Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար:

Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Միացյալ Նահանգներում։ 9 հոգանոց խմբից միայն ինքն էր մեկնել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով։ Պատվիրակության մյուս անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս՝ ծախսելով մոտ 12 հազար դոլար։

Բիզնես դասով Լոս Անջելես մեկնած բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, թե այցից հետո է միայն իմացել, որ պետբյուջեից իր կոմֆորտ թռիչքի համար 7 միլիոն 650 հազար դրամ են վճարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավինյանն ԱՄՆ ավիատոմսի 20 հազար դոլարը կվերադարձնի պետբյուջե