Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը, այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ դատարանը հետ էր վերադարձրել է Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։ Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։
Լրատվամիջոցներին «աղբանոց» անվանած քաղաքապետ Ավինյանը զրպարտություն է համարում «Սիվիլնեթ»-ի և հետաքննող լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի՝ OCCRP-ի համատեղ հետաքննությունը իր ընտանիքին առնչվող բիզնեսների մասին։ Նա «Սիվիլնեթ»-ից պահանջում է հրապարակային ներողություն, ինչպես նաև 3 միլիոն դրամի փոխհատուցում։