Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը. Քելլոգ

Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը՝ այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար, շաբաթ օրը Փարիզում իրանական ընդդիմության միջոցառման ժամանակ ասել է Ուկրաինայում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Թրամփը խոստացել է վերադառնալ իր նախորդ ժամկետում վարած քաղաքականությանը, որի նպատակն էր Իրանին տնտեսական հարվածների միջոցով ստիպել բանակցել իր միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային գործունեության շուրջ:

«Մենք պետք է օգտագործենք այն թուլությունը, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, ուրեմն պետք է գործողություններ լինեն», - ասել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քելլոգը, որը պատրաստվում է դառնալ Թրամփի հատուկ բանագնացը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով:

Պարզ չէ, թե արդյոք նա կօգտագործի Փարիզ կատարած իր այցը ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ քննարկելու Ուկրաինայի հարցը: