Մատչելիության հղումներ

Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետ. Kyodo


Իրանը նախատեսում է նոյեմբերի 29-ին Ժնևում միջուկային բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ճապոնական Kyodo գործակալությունը։

Ըստ Kyodo-ի իրանական դիվանագիտական աղբյուրների՝ ակնկալվում է, որ Իրանի կառավարությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ կփորձի դուրս գալ միջուկային փակուղուց ԵՄ-ի հետ։

Նախորդ շաբաթ Իրանի արտգործնախարարն ասել էր, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունների համար դեռ «սահմանափակ հնարավորություն» կա։

Թեհրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները լարվեցին հատկապես, երբ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին կնքած Իրանի և համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրից և վերսկսեց ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG