Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան. Ադրբեջանի դատախազ

Լուսանկարում՝ Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ իշխանյան, Դավիթ Բաբայան

Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։

Նա նշել է, որ նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։

Այս տարվա հունիսին Բաքուն հայտարարեց այս գործերով հետաքննության ավարտի մասին։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի մասին վարչապետի խոսքերը չի համարում Կառավարության դիրքորոշում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին