Հայաստանն Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում։
«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։
Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։
Մոտ 4 ժամ առաջ՝ 17։00-ի սահմաններում, հաղորդվեց, որ Իրանի նախագահին, արտգործնախարարին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։
Պաշտոնյաների հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել, Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ասել է, որ եղանակային պայմանները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի