Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Բրյուսելը ուշադիր հետևում են Իրանից ստացվող լուրերին


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի լուրերի մասին, հայտարարել է Սպիտակ տունը։

ԱՄՆ պետքարտուղարությունից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հայտարարել են, որ Վաշինգտոնը «ուշադիր հետևում է Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, այս պահին այլ մեկնաբանություն չունեն»:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ում գրել է՝ Բրյուսելում հետևում են Իրանից ստացվող լուրերին՝ նշելով, որ նախագահ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի վիճակը «դեռ պարզ չէ»։

«ԵՄ անդամ երկրների և գործընկերների հետ միասին ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- գրել է Միշելը։

XS
SM
MD
LG