Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններից հետո, հայտնում են իրանական պաշտոնական աղբյուրները։ Մանրամասներ չեն հաղորդվում։
IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ իրանական կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։
Ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։