Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
Գագթնաժողովը կազմակերպել է Շվեյցարիան՝ Կիևի նախաձեռնությամբ։ Ուկրաինական խաղաղության գագաթնաժողովին մասնակցում են 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։
Մոսկվան հայտարարել է, թե այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը նախորդ սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։
Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեյցարիայում այսօր մեկնարկում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Շվեյցարիա՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին