Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում այսօր մեկնարկում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանում է Շվեյցարիա, 14-ը հունիսի, 2024թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանում է Շվեյցարիա, 14-ը հունիսի, 2024թ․

Համաշխարհային առաջնորդներն այսօր հավաքվում են Շվեյցարիայում՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին։

«Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ուկրաինական պատերազմը:

Ուկրաինական խաղաղության գագաթնաժողովին կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագթնաժողովը կբացի Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամգերդը, հաղորդել է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Գագթնաժողովը կազմակերպել է Շվեյցարիան՝ Կիևի նախաձեռնությամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ է ժամանել Շվեյցարիա։

«Երկու օր ակտիվ աշխատանք կլինի աշխարհի բոլոր մասերի երկրների, տարբեր ազգերի հետ, որոնք միավորված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն բերելու ընդհանուր նպատակի շուրջ», - երեկ նա գրել էր X-ի իր էջում։

Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։ Հայկական կողմից գագաթնաժողովին կմասնակցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մոսկվան հայտարարել է, թե այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG