«ԵՄ կողմից 30 միլիոն եվրոյի օգնության կասեցումն ու վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունների չեղարկումն Արևմուտքի պատասխանն է «Վրացական երազանքի» թշնամական քայլերին», - այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը հետաձգել է Վրաստանում հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը նախատեսված ամենամյա զորավարժությունները«Սա մեր գործընկերների պատասխանն է այն հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանությանն ու գործողություններին, որոնք որդեգրել է այս կառավարությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը՝ պնդելով, որ Արևմուտքի և Թբիլիսիի հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի ընդունումն էր։
«Այդ ռուսական օրենքը որևէ մեկին պետք չէ», - հայտարարել է Զուրաբիշվիլին։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին այսօր հայտարարել է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցված է։ Հերչինսկին նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցվել է․ Հերչինսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ արտգործնախարարները քննարկում են Վրաստանի դեմ միջոցների տարբերակները